ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանից վրեժխնդի՞ր է լինում

Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանից վրեժխնդի՞ր է լինում
25.10.2016 | 21:27

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «կատեգորիկ» բացառում է, որ Մոսկվայում «Ձկնկուլի» և նրա ընկերոջ սպանության թելերը բերում են դեպի ՀՀ ԱԺ, ինչպես հայտարարել էր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Մեր գործընկերները շատ ծանր հայտարարություններ են անում և իրենց խղճի դեմ պատասխան պիտի տան»,- հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը։

«Լավ չէ, որ ցանկացած դեպքով փորձում են իրենց գործընկերներից քաղաքական վրեժխնդրությունը լուծել, դա անընդունելի է: Ես հորդորեցի մեր գործընկերոջը, որ իրենց ընդդիմադիր կերպարը կերտելու համար պետք չէ անհատների քննադատությամբ դա անել: Իրենց ընդդիմադիր կերպարը պետք է քաղաքական հայացքներով կերտեն, ոչ թե չեղած բաները մարդկանց վերագրելով»,- նշեց պատգամավորը՝ այդուհանդերձ «դատավորի» դերը չստանձնելով հավելեց, որ Սամվել Ալեքսանյանի մասնակցությունն այս ամենին կորոշեն Մոսկվայի իրավապահ մարմինները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1998

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ